Սոցցանցերում հայտնվել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարներ
Ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ձերբակալել են երեկ։
Նախօրեին Ադրբեջանը ձերբակալել է նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, իսկ մինչ այդ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
«Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։
Նաև կոչ ենք անում միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
- Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը
- Ադրբեջանցիները գերեվարել են Դավիթ Մանուկյանին
- «Ռուբեն, քեզ հետ ենք». Երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի