
Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրենց աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ մերժման պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է», ինչպես նաև «Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։