Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի Լուսեն
Արտաշատի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 2-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի զավակը, ում անվանակոչել են Լուսե:
ԲԿ-ից մանրամասնում են, որ նորածնի մայրը՝ Անյա Հակոբյանն ասում է՝ աղջնակին Լուսե են կոչել որպես լույս ու մխիթարություն այս ծանր օրերին:
Երեխան ծնվել է առողջ՝ 2570 գրամ քաշով ու 48 սանտիմետր հասակով։ Լուսեն ընտանիքի 2-րդ զավակն է, տանը նրան է սպասում ավագ քույրը:
Մանգասարյանների ընտանիքը բնակվել է ԼՂ Մարտունու շրջանում, որտեղից էլ բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։ Ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում։
Արտաշատի բժշկական կենտրոն 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ դիմել են ԼՂ-ից բռնի տեղահանված 4 հղիներ, որոնք գտնվում են մեր բժիշկների հետագա հսկողության և հոգատարության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը
- Երևանում արցախցի փոքրիկ է լույս աշխարհ եկել
- Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան