Բաղերի. Իրանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդներ ուղարկել
Իրանական բանակը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Նման հայտարարություն է արել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Բաքվի ու Երևանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների շահերից։
«Այդ կապակցությամբ Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- ասել է Բաղերին։