Մարիա Զախարովա. Նրանք Պրահայում և Բրյուսելում Հայաստանին համոզեցին մոռանալ ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության մասին
Ֆրանսիայի տեղը չէ պարտավորությունների մասին խոսելը: Այս մասին հոկտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննայի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունը որևէ պարտավորություն չի կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
«Եթե ես լինեի Քեթրին Կոլոննան՝ բոլոր դեպքերում կլռեի այն երկրների միջև հարաբերությունները լուծելու երաշխիքների և պարտավորությունների մասին, որտեղ Ֆրանսիան իրեն անվանում է կամ համարում է միջնորդ: Ավելի լավ կլիներ, եթե նա նախ զեկուցեր Մինսկի պայմանավորվածությունների մասին։ Ի վերջո, դրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր են։
Կրկին սուտ, դարձյալ ֆրանսիական դիվանագիտության թորշնած փորձը՝ խաղալու Ղարաբաղի հարցի, տարածաշրջանից հեռացած հայ բնակչության ծանր մարդասիրական իրավիճակի վրա»,-նշել է նա։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանը դադարեցրեց արյունահեղությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2020-2022 թվականներին համաձայնեցրեց մի շարք եռակողմ հայտարարություններ, Բաքվի և Երևանի հաշտեցման համար այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»: Իրավիճակը կարգավորելու հենց ռուսական այս մշակումներն էին, որոնք սկսել են անամոթաբար կրկնօրինակվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, իսկ հետո պարզապես խեղաթյուրվել՝ իրենց շահերին համապատասխան՝ թքած ունենալով այս տարածաշրջանի բնակչության վրա։
«Ի՞նչ արեց Ֆրանսիան, ի՞նչ արեց Բրյուսելը, ողջ ԵՄ-ն: Կոնկրետ գործողություննե՞ր: Այս ուղու վրա Վաշինգտոնի հետ կապվելն անիմաստ է... Բացի խոսքերից, բացի այս անվերջանալի, ձգձգվող համաշխարհային PR արշավից։ Նրանք Պրահայում և Բրյուսելում Հայաստանի ղեկավարությանը համոզեցին մոռանալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին, ինչը հանգեցրեց ներկայիս ճգնաժամին: Հարցը միայն այն է, որ երբ Բրյուսելի հովանու ներքո և, կարծում եմ, Վաշինգտոնի դրդմամբ, Հայաստանի ղեկավարությունը նոր պարտավորություններ ստանձնեց, նրանք որևէ կերպ՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, չեն արձանագրել Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարգավիճակը, անվտանգությունը և երաշխիքները»,-ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
- Հայաստանի համար կարևոր որոշումներն ընդունվում են առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու․ Զախարովա
- Զախարովա. Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ պարզ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան