Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
«Դուք շփոթե՞լ եք հարցի հասցեատիրոջը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ բան անում է Բաքվի կողմից գերեվարված ու կալանավորված Արցախի Հանրապետության նախկին նախագահներին, Ռուբեն Վարդանյանին և Արցախի մյուս պաշտոնյաներին ազատ արձակելու համար։
«Ձեր նշած քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանցից ոմանք հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ոմանք սկզբում ունեին միայն Հայաստանի քաղաքացիություն։ Այսօր ձեր նշած մարդկանցից ոչ մեկը Ռուսաստանի քաղաքացիություն չունի։
Մեզ ոչ ոք չի դիմել։ Պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարցումներ չեն եղել»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանի՝ Հայաստանում գտնվելու լուրը չի հաստատվում. Գալստյանը մամուլից է տեղեկացել
- Սոցցանցերում հայտնվել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարներ
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
- Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
- Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը
- Ադրբեջանցիները գերեվարել են Դավիթ Մանուկյանին