Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել. Փաշինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց դեռևս 2018թ. արված հայտարարությունը, որ կա՛մ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա։
Նա դիմելով Փաշինյանին՝ ասաց. «Պնդում եմ՝ դուք իրականացրել եք ազգակործան քաղաքականություն, հիմա էլ փորձում եք անկախության պաշտպանի քողի տակ ավելի մեծ, ավելի լուրջ փորձությունների առաջ կանգնեցնեք Հայաստանը և հայ ժողովրդին։ Աստծո սիրուն, մի քիչ աստվածավախ եղեք ու մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, անդառնալիության կետը մի անցեք, թողեք ապրենք, գնացեք»։
«Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել, առավել ևս ժողովրդավարական հասարակությունում ապրելու համար դուք իմ թույլտվության կարիքը չունեք», - արձագանքեց Փաշինյանը։
Նա շարունակեց. «Եթե իմանամ՝ իմ հրաժարականով, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին։ Ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ և երբեք չեմ եղել։ Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը։ Սա է նաև պատճառը, որ դա տեղի չի ունենում։
Դուք այդ սցենարը ԼՂ-ում իրագործեցիք և ի՞նչ եղավ։ Դրանից ավելի լա՞վ եղավ։ Իհարկե, ՀՀ-ում չեք կարող իրագործել, բայց ուզում եմ այս իրավիճակից գոնե հետևություն անել»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանություններն Արցախը մատաղ արեցին՝ պատճառաբանելով, որ այն անում են հանուն Հայաստանի անկախության. Արթուր Խաչատրյան
- Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենա դա անել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան