Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ․ Արարատ Միրզոյան
«ՀՀ-ն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել և արձագանք միջամտություն է պահանջել բոլոր միջազգային կառույցներից և առաջին հերթին՝ ՄԱԿ-ից ու նրա համապատասխան գործակալություններից։ Տեղի են ունեցել նաև ԱԽ նիստեր։ Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել։ Մենք այս մասին ևս բարձրաձայնել ենք»,- ԱԺ-ում պատասխանելով ՄԱԿ-ի առաքելության խմբի ԼՂ կատարած այցի ընթացքում արձանագրումներին, ինչպես նաև պատասխանելով հարցին,թե արդյո՞ք որևէ քննություն կիրականացվի դիտորդական առաքելության գործունեության հետ կապված, ասաց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի առաքելության խմբի բուն այցին, Միրզոյանի գնահատականը հետևյալն է․
«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ։ Մյուս կողմից, ուզում եմ հույս հայտնել, որ սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը և նրա գործակալությունները այս պարագայում, ցավոք ուշացած, բայց այնուամենայնիվ պետք է ցուցաբերեն։ Որքանով տեղյակ եմ, պատրաստվում է այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը և այն եզրակությունը, որը արել են, այդ գործակալությանը չեն։ Սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, նաև հավաստիացրել են, որ լինելու է եզրակացությունը հենց այդ գործակալության կողմից։ Կսպասենք, կըեսնենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան