Իշխանություններն Արցախը մատաղ արեցին՝ պատճառաբանելով, որ այն անում են հանուն Հայաստանի անկախության. Արթուր Խաչատրյան
«Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց հայ ժողովրդի դեմ, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ՀՀ-ի սահմաններին խաղաղ է»,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին հարց հնչեցնելիս, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և հիշեցրեց, որ Փաշինյանն էլ հայտարարեց, թե այդ փորձությունների միջով անցնում են հանուն Հայաստանի:
Նրա խոսքով՝ դրանով Հայաստանը Պոնտոս Պյուղատոսի պես ձեռքերը լվացրեց ու մի կողմ քաշվեց՝ հեռվից հետևելով, թե ադրբեջանցի բորենիներն ինչպես են հոշոտում մեր հայրենակիցներին:
«Իշխանություններն Արցախը մատաղ արեցին՝ պատճառաբանելով, որ այն անում են հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության, կարծես թե Արցախն էր մեր անկախության թշնամին»,-ասաց Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները շտապեցին տիրաժավորել այն թեզը, թե ադրբեջանական ագրեսիայի պատճառն Արցախում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություներն են:
«Հարց հնչեցնելով, թե դրանով ՀՀ իշխանություններն ինչ ուղերձ էին փորձում հղել՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե Հայաստանում էլ իշխանությունը փոխվի, ապա նույնը սպասվում է նաև Հայաստանին, ավելի պարզ՝ կամ Նիկոլ Փաշինյանը կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսինքը՝ անկախ ու ինքնիշխան Հայաստանը պետք է ուենան այնպիսի կառավարություն, որը կբավարարի ադրբեջանին և այդ կառավարությունն իրենք են: Քաղաքագիտության մեջ սա հայտնի է որպես խամաճիկային, մարիոնետային կառավարություն»:
Նա հարց հնչեցրեց, թե արդյոք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու Հայստանի ինքնիշխանությունը և անկախությունը:
Պատասխանելով պատգամավորին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց որ Արթուր Խաչատրյանի և «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացրած կուսակցությունների իշխանություններն են եղել խամաճիկային, իսկ Արցախում վերջին պատերազմը սկսվեց, քանի որ այնտեղ իշխանության փոփոխություններ եղան:
Արթուր Խաչատրյանը հակադարձեց, որ պատերազմը սկսվեց այն ժամանակ երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ նախորդ իշխանությունների տարիներին երբեք չէին ասում, թե որևէ քայլը չեն անի, քանի որ այն կարող է դուր չգալ Ադրբեջանին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն այսօր կմեկնի Իսպանիա
- Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենա դա անել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան