Նման հայտարարություններից հետո միանգամից արժանացաք գլխավոր ցեղասպանի գովասանքին. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին
«Հայաստան պետության առկայության պայմաններում տեղի ունեցով հայերի մի նոր ցեղասպանություն: Սա փաստ է»,-կառավարության հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Հայաստանի վարչախումբը միայնակ թողեց Արցախին:
Նրա խոսքով նախադեպ առաջացավ, որ ժողովրդի որևէ մի հատված մտածի, որ իր փրկությունը լինի ոչ թե պետության, այլ՝ հենց այդ հատվածի գործը:
Ռուստամյանն ասաց որ, հայտարարելով, թե չի ներքաշվելու Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային՝ Փաշինյանը միայնակ է թողել Արցախի ժողովրդին՝ իրենից բազմապատիկ անգամ գերզանցող հրոսակների դիմաց:
«Նման հայտարարություններից հետո միանգամից արժանացաք գովասանքի գլխավոր ցեղասպանի կողմից: Մյուս հայտարարությունը, թե Ադրբեջանի գործողությունները չեն սպառնում խաղաղ բնակչությանը, որը լիովին օգտագործվեց և շարունակվելու է օգտագործվել մեր դեմ և արդարացնելու Ադրբեջանի գործողությունները: Միթե պարզ չէ, որ ձեր այս քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի քաղաքականության հայելային արտացոլումը: Կա՛մ փոխեք քաղաքականությունը, կա՛մ հեռացեք»,-Փաշինյանին դիմեց Ռուստամյանը:
Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե անարդար է արցախցիներին մենակ թողնելու մեջ իրեն ուղղված մեղադրանքները, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում մեկ միլիարդ դոլարի օգնություն են հատկացրել Արցախին:
Փաշինյանը նաև հայտարարեց, թե քաղաքացիական անձանց անվտանգության մասին հայտարարություն է արել, որպեսզի զոհերի թիվը մեծ չլինի:
Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հակասել է ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշմանը, ըստ որի՝ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- «Սյունիքը ինչքանո՞վ ծախեցիք» հարցը հունից հանեց Փաշինյանին
- Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Դուք էլ գնացեք ապահով Բաքու կամ Վարդաշեն
- Իշխանություններն Արցախը մատաղ արեցին՝ պատճառաբանելով, որ այն անում են հանուն Հայաստանի անկախության. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան