Արցախից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 հազար է
Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 625 անձ արդեն Հայաստանում է։ Նրանցից 95 հազար 711-ն, այսինքն բռնի տեղահանված արցախցիների 95 տոկոսը հաշվառվել է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հաշվառվածների մեջ գերակշիռ մաս են կազմում երեխաները՝ շուրջ 29 հազար. 0-5 տարեկան՝ 7996, 6-19 տարեկան՝ 21 հազար 266։
Շուրջ 21 հազար դպրոցահասակ երեխաներից 4145-ն արդեն ընդգրկված են ՀՀ տարբեր կրթական հաստատություններում։
ՀՀ տարբեր առողջապահական հասատատություններում շարունակում են բուժում ստանալ Արցախից տեղափոխած 345 բուժառու։ Նրանցից 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 9 երեխա։
Հարակից հրապարակումներ`
- Իմ այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին․ Հեկտոր Հաջջար
- ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
- Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
- Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան