Թուրքիան Ուկրաինային 100-ավոր ծանր գնդացիրներ է մատակարարել
Թուրքական ռազմադրյունաբերական «Canik» ընկերությունը զրահատեխնիկայի հետ համակցման հնարավորությամբ 600-ից ավելի «Canik M2» ծանր գնդացիր է մատակարարել Ուկրաինային:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ թուրքական մեդիայում տեղ գտած լուրերի համաձայն՝ տեղեկությունն անգլիական «Middle East Eye» պարբերականին փոխանցվել է ընկերության երկու պաշտոնյայի կողմից:
Նշվում է նաև առաջիկա ամիսներին էլ ավելի մեծ քանակությամբ մատակարարում իրականացնելու պլանավորման մասին:
Բացի այդ, պնդում կա, որ 2023-ի մարտին ընկերության և Ուկրաինայի միջև ռազմական ոլորտում համագործակցության շուրջ մի շարք պայմանագրեր են կնքվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան