Կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել ներքին դերակատարների և հարևանների մասնակցությամբ․ Իրանի ԱԳ նախարար
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյկանի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը թվիթերյան գրառման մեջ նշել է.
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել տարածաշրջանի ներքին դերակատարների և հարևանների մասնակցությամբ (3+3 ձևաչափ): Մտահոգություն հայտնելով Ղարաբաղի փախստականների վիճակի վերաբերյալ՝ ես Իրանի պատարստակամությունն եմ հայտնել մարդասիրական օգնություն ուղարկելու համար»:
Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան