Լարված իրավիճակ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Ոստիկանները բերման ենթարկեցին մասնակցին
«Ալիև, ցեղասպան» բացականչություններով ՄԱԿ գրասենյակի դիմաց անկացվող հավաքի ընթացքում լարված իրավիճակ առաջացած։
Քաղաքացիներից մեկը չոր փայտերով խարույկ վառեց միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի դիմաց, ինչից հետո ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին մասնակցին։
Հիշեցնենք, որ հավաքը նախաձեռնել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ցեղասպան Ալիևին պատժելու պահանջով։
«Մեր բողոքի միջոցառումը ուղերձ է հղում Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու անդամ երկրներին դիմել կոնկրետ քայլերի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները աննկատ չթողնելու, չարդարացնելու եւ պատժելու նպատակներով։ Մենք պահանջում ենք արդարություն զոհերի համար և պատիժ ալիևյան ռեժիմի, նրա հովանավորների և հանցակիցների գործած քրեորեն պատժելի մեղքերի համար»,-նշում են նախաձեռնության անդամները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան