Արցախի պաշտոնյաների ձերբակալություններից հրճվողների պահվածքն ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով. Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.
«Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են: Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիևի կառուցած և համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:
Ալիևի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որեւէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:
Բայց Ալիևի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով»:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
- Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
- Երևանում երթ է՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
- Ռուբեն Վարդանյանին թիրախավորելն ադրբեջանական հայատյաց և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսևորումներից է․ ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանցիները գերեվարել են Դավիթ Մանուկյանին
- Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, 120 000 Արցախցու. Արամյան
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան