Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 101-րդ տեղից բարձրացել է 40-րդը
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները։ Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:
Ամենաբարձր հորիզոնականն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը մեկ ամսվա մեջ առաջադիմել է 61 աստիճանով և 101-րդ տեղից բարձրացել 40-րդ հորիզոնական: Նա ունի 2696 միավոր:
Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը,Հրանտ Մելքումյանը՝ 92-րդն է (2650), իսկ Կարեն Գրիգորյանը 99-րդ (2643) հորիզոնականում է:
Առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն է՝ 2839 միավոր: ԱՄՆ-ն ներկայացնող Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը 15-րդ տեղում է:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2416 միավորով 44-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 60-րդը (2389), իսկ Աննա Սարգսյանը՝ 82-րդը (2364)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին