Դատարանն արգելափակել է Նարեկ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այս ծանր օրերին ինձ հետ կապվելով՝ շատերն են հետաքրքրվում Մալյանի մասին, հարցնում, թե ինչպես կարող են աջակցել, նամակ ուղարկել, տեսակցել Մալյանին։
Հայտնում եմ, որ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության միջնորդությամբ՝ դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։ Նա ամբողջությամբ մեկուսացված է։ Այսպիսի խիստ մեկուսացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մալյանը կարող է առաջնորդել մարդկանց և կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։
Այսքան բան»։
Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։
Սեպտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ․ փաստաբան
- Նարեկ Մալյանը կալանավորվեց
- Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր
- Մալյանի գործը քննելու է ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ԱԱԾ քննչականը․ Մելիքյան
- Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»
- Ձերբակալել են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան