Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 միլիոն ֆրանկ է հատկացրել այն մարդասիրական կազմակերպություններին, որոնք Հայաստանում օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հենց բուն Ղարաբաղում ապրող անձանց։ Այդ մասին ասվում է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Շվեյցարիան ուժեղացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական բնակչությանը՝ հատկացնելով մոտ 1,5 միլիոն ֆրանկ: Այդ գումարը կբաշխվի տեղում գործող մարդասիրական կազմակերպությունների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան