Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Aravot.am-ի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը ևհայտարարել, որ դեռ Արցախում է:
Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, իսկ մինչ այդ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական մամուլը հիմա էլ հայտնում է Արայիկ Հարությունյանին գերեվարելու մասին
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
- «Ռուբեն, քեզ հետ ենք». Երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
- Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, 120 000 Արցախցու. Արամյան
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է