Սարգիս Գալստյանը Ադրբեջանի կողմից որևէ պաշտոնի չի նշանակվել
Սոցցանցերում շրջանառվում է փաստաթուղթ Սարգիս Գալստյանին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։
Սարգիս Գալստյանը Ադրբեջանի կողմից որևէ պաշտոնի չի նշանակվել, Բաքվի հետ այդ հարցով փաստաթղթեր կամ բանավոր բանակցություններ չեն եղել։
«Սակայն իրականությունն այն է, որ Գալստյանը ներկայումս միակ պաշտոնյան է Արցախում (նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին նշանակել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ), որ զբաղվում է Արցախում մնացած բնակչության խնդիրներով՝ բուժում, տեղափոխում և այլն»,-գրել է «Մեդիահաբ»-ը։
Հիշեցնենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իբր Սարգիս Գալստյանբ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան