Առկա է անհրաժեշտություն ԼՂ-ում ունենալ անկախ միջազգային դիտորդական առաքելություն. ԱՄՆ պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները շարունակում է շփումներն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Այս վերջին շաբաթվա ընթացքում և դրանից հետո մենք կրկնում ենք Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ունենալու մեր կոչը՝ ապահովելու համար թափանցիկություն և վստահ լինելու համար, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվի, մասնավորապես, նրանց, ովքեր կարող են վերադառնալ, ինչպես նաև [կպահպանվի] մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց ստանձնած միջազգային պարտավորություններին»․- մշել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վեդանտ Պատելը հավելել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մտահոգիչ լինել, սակայն Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ, որպեսզի հնարավոր դառնա հասնել արժանապատիվ և տեւական խաղաղությանը:
Անդրադառանալով վերջերս ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցին Լեռնային Ղարբաղ և ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանություններին այդ առիթով՝ Պատելն ընդգծել է.
«Մենք, իհարկե, գնահատում ենք ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանությունները, բայց դա չի փոխում Միացյալ Նահանգների դիրքորոշումը... Մենք շարունակում ենք հավատացած լինել, նույնիսկ ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ առկա է մեծ ցանկություն և անհրաժեշտություն Լեռնային Ղարաբաղում ունենալ ավելի երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն: Կարծում ենք, որ դա կապահովի թափանցիկություն և համապատասխան հավաստիացումներ, որ կապահովվեն իրավունքներն ու անվտանգությունը, որի վերաբերյալ մենք շարունակում ենք խորը մտահոգություն ունենալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին