ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պատմության մեջ առաջին անգամ պաշտոնանկ է արել խոսնակին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկ է արել իր խոսնակ Քևին Մաքքարթիին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նրա պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 216, դեմ՝ 210 օրենսդիր:
Մաքքարթիին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական Մեթ Գեյցը, որը դժգոհ է այն բանից, որ իր կուսակիցը փոխզիջման է գնացել դեմոկրատների հետ եւ ապահովել է 45-օրյա բյուջեի ընդունումը՝ դաշնային կառավարության աշխատանքի կասեցումից խուսափելու համար:
Նա նաև մեղադրել է Մաքքարթին այն բանում, որ վերջինս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համաձայնեցրել է Ուկրաինայի ֆինանսավորման «գաղտնի գործարքը»:
Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ստորին պալատի խոսնակի հեռացման առաջին դեպքն է։ Նույն փորձը կոնգրեսականները ձեռնարկել են 1910 թվականին, սակայն այն հաջողությամբ չի պսակվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան