Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
«Մենք նախօրեին ընդունել ենք որոշում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին միանվագ 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ և սույն նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել բյուջե՝ այդ միանվագ դրամական աջակցությունը տրամադրելու նպատակով»,-կառավարության նիստում զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը կարևորեց, որ աջակցությունից օգտվելու համար անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տվյալների բազայում:
«ԼՂ-ի այն մեր հայրենակիցները, որոնք Հայաստան մուտք գործելիս չեն հաշվառվել, մենք բազմիցս հորդորել ենք և հիմա էլ հորդորում ենք ՀՀ-ի 60-ից ավել համայնքներում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում հաշվառվել, որոնց հասցեները հասանելի է միասնական էլէկտրոնյին պորտալում»,-հայտարարեց մկրտչյանը:
Նախարարը հայտնեց, որ բանկային քարտեր ունեցող արցախցիներին առաջիկա օրերին արդեն կսկսեն վճրել այդ գումարները, իսկ նրանք, ովքեր չունեն քարտեր, ապա պետք է մոտենան բանկեր, որտեղ իրենց անվճար կտրամադրեն դրանք, որից հետո ԿԲ-ն Միսանական սոցիալական ծառայությանը կփոխանցի այդ տվյալները և պետությունը կսկսի նրանց նույնպես վճարել:
«Այն ԼՂ քաղաքացինեը, որոնք ունեն մի քանի բանկային քարտեր, ապա դրամական աջակցությունը կփողանցվի վերջին ակտիվ բանկային հաշվին»,-հայտարարեց նախարարը և հավելեց, որ 75 տարին լրացած թոշակառուները, կամ l-ին, 2-րդ կարգի հաշմանդամ ները ցանկության դեպքում այդ աջակցությունը կարող են ստանալ «ՀայՓոստ»-ի գրասենյակներից կանխիկ, կամ աշխատակիցներն այն կհասցնեն շահառուին:
Մկրտչայնը հայտնեց, որ Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների հարթակում, առանձին բաժին կգործի բռնագաղթածների համար և նրանք կարող են անչափահաս երեխաների մասին տեղեկատվությունն այնտեղ մուտքագրել և ստանալ նպաստները:
Այն արցախցիները, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ, ապա, ըստ նախարարի, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիությանր վարչությունում անձը նույնականացնելուց հետո կստանան տեղեկանքներ, որոնց հիման վրա կմոտենան բանկեր և կբացեն բանկային քարտեր: