Գիտեք ով է ստորագրել ԼՂ-ի մարմինների լուծարման հրամանը, ինչո՞ւ եք ասում՝ Նիկոլ Փաշինյան. Վահան Քերոբյան
«Արցախի ղեկավարությունն ուներ ուրիշ անուն այն պահին, երբ որ ստորագրվեց ԼՂ-ի պետական մարմինների լուծարման հրամանը: Գիտեք ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում՝ Նիկոլ Փաշինյան»,-պատասխանելով հարցին, թե ինչու Փաշինյանը հանձնեց Արցախը՝ կառավարության շենքի դիմաց տված ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը :
Լրագրողը ճշտող հարց հնչեցրեց, թե այդ դեպքում ո՞վ է հայտարարել, թե Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է մտնում, որից հետո տեղի ունեցավ ռազմական ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, ինչի հետևանքով էլ՝ բռնագաղթ:
Էկոնոմիկայի նախարաը չցանկացավ արձագանքել հնչած դիտարկմանը, որ բռնագաղթածներին պետության հատկացրած կացարանները շատ դեպքերում անմխիթար վիճակում են և պիտանի չեն բնակության համար:
Փոխարենը Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանում կա 50 հազար դատարկ բնակարան և կառավարությունը բռնագաղթած յուրաքանչյուր անձի ամսական կհատկացնի 50 հազար դրամ բնակարանային և սննդի հարցերը լուծելու համար, որով վերջիններս կարող են բնակարաններ վարձել:
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
- Վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ ուժի կիրառմամբ լուծարվում է պետականություն․ Արա Պողոսյան
- Տիգրան Աբրահամյան. ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում