Արայիկ Հարությունյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի սպառնում է ցմահ ազատազրկում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունում և պետական անվտանգության ծառայությունում։
Նշվում է, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Արայիկ Հարությունյանին բերման է ենթարկել Ստեփանակերտում։ Ըստ աղբյուրի՝ նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, , ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Հարակից հրապարակումներ`
- Կադրեր` Արայիկ Հարությունյանի ձերբակալումից և հարցաքննությունից
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը վստահ է եղել, որ ռուսներն իրեն չեն հանձնի Ալիևին
- Սոցցանցերում հայտնվել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարներ
- Ադրբեջանական մամուլը հիմա էլ հայտնում է Արայիկ Հարությունյանին գերեվարելու մասին