Նաիրա Կարապետյան. Նիկոլ, դրանից այս արյուն տենչող վայրենի հայասպանները չեն փոխվելու
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկում արված գրառումն ու նշել.
«Նիկոլ, եթե անընդհատ ու բարձր ձայնով կրկնես, որ «խաղաղություն» ես բերել, կիրթ ու կառուցողական ընկերդ էլ հայտարարի, որ ընդամենը «հակաահաբեկչական գործողություն է արել իր տարածքում», իսկ դու մի հատ էլ ի լուր աշխարհի պնդես, որ «խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում», դրանից այս արյուն տենչող վայրենի հայասպանները չեն փոխվելու… Էն տղային էլ, որ համոզված է, որ տեսականորեն հայերը կարող են ապրել ադրբեջանցիների հետ, ուղարկի թիմիդ հետ միասին Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ, թող ապրեն հետները, համոզվեն:
Ու սա այդ վայրենիները գրում են տարեց անօգնական մարդկանց մասին, այն հայ մարդկանց, ովքեր իբր ցանկացել են մնալ Ստեփանակերտում…
Խորհրդականներիդ ու օգնականներիդ էլ հանձնարարի, թող կարդան սոցցանցերում ադրբեջանցիների վրիժառու երազանքները՝ հայերի հետ կապված, դա արա նախքան ադրբեջանցիներին Հայաստան վերաբնակեցնելը…
Հ.Գ. Ի դեպ, ԱԳ նախարարիդ էլ նախապես զգուշացնեիր, որ «վտանգ չի սպառնում», թե չէ Ադրբեջանի ԱԳ նախարարից իմացավ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան