Շառլ Միշել. Ես հստակ ասել եմ Ալիևին, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից»։
«Ես երկու օր առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ, և նրան հստակ ասել եմ, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի, որ կա [Հայաստանի և Ադրբեջանի] տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է նա Գրանադայում, ուր ժամանել է մասնակցեու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Ես մտադիր չեմ այստեղ հրապարակավ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին», - նշել է Միշելը։
Նա ասել է, որ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է այս տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը։
Հարակից հրապարակումներ`
- Բորել. Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
- Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը ․ ԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է