Ադրբեջանի կողմից ձերբակալվել են Փաշինյանի քաղաքական հակառակորդները. Խաչատրյան
«Գիտե՞ք, Ադրբեջանի կողմից ձերբակալվել են Փաշինյանի քաղաքական հակառակորդները»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանալով հնչած հարցին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, ձերբակալվածներն այն մարդիկ են, որոնք երբևէ Փաշինյանին քննադատել են։
«Նաև Արայիկ Հարությունյանն է, որն իր վրա վերցրեց Գանձակի հրթիռակոծումը, չնայած հիշեցնեմ, որ Արծրուն Հովհաննիսյանը Լուգանսկի օդանավակայանի լուսանկարն էր հրապարակել։ Նրանք քննադատել են Փաշինյանի քաղաքականությունը։ Ես պատահականություններին չեմ հավատում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ճեպազրույցի մասնակից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հիշեցրեց, երեկ իր գործընկեր Արծվիկ Մինասյանը ԱԺ եկած Փաշինյանին ասել էր, որ Բաքվի բանտում կեղեքվողներն ունեն ՀՀ անձնագրեր։
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դրժել, մերժել է Հայաստանի Սահմանադրությունը, որով Հայաստանը պատասխանատվություն ունի անվտանգային երաշխիքներ ստեղծելու, այլև նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ունեն կապույտ անձնագիր։ Ի՞նչ պատասխան տվեց Փաշինյանը։ Զրո պատասխան»,-ասաց Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- Դա ցնդաբանություն է, ամոթ է. ՔՊ-ական պատգամավորը՝ Արշակ Կարապետյանի հայտարարությունների մասին
- Արայիկ Հարությունյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում
- Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է շատ ավելի բացված տեսքով ներկայացնի. Աբրահամյան
- Արշակ Կարապետյան. Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին
- Զախարովա. Արցախի նախկին նախագահները և Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացիներ են, մեզ ոչ ոք չի դիմել
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում