Հաջիևը մանրամասնել է, թե Իսպանիայում ում չի ցանկացել տեսնել Ալիևը
«Ադրբեջանն աջակցում է եռակողմ բրյուսելյան գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով, որին սատարում է Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելը, և այս առումով Ադրբեջանը բազմաթիվ խաղաղ նախաձեռնությունների, ներառյալ խաղաղության պայմանագրի հեղինակ է»,-X-ի իր միկրոբլոգում (նախկին թվիթեր) նման գրառում է կատարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Ալիևի չմասնակցելու պատճառը Ֆրանսիան է։
«Ֆրանսիայի կողմնակալ գործողությունների և ռազմականացված քաղաքականության պատճառով, որոնք լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում և վտանգի տակ են դնում Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ, ինչպես նաև չնայած պաշտոնական Բաքվի պնդմանը, հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային երկրի մասնակցությանը չհամաձայնելու պատճառով Ադրբեջանը որոշել է չմասնակցել Գրանադայի հանդիպմանը»,-գրել է Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը դեմ չէ Իսպանիայի մասնակցությանն այդ հանդիպմանը՝ որպես հյուրըկալող երկիր, ավելացնելով, որ միջազգային մամուլում այս առումով ոչ ճիշտ տեղեկատվություն է եղել։
«Ադրբեջանը պատրաստ է շուտով Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմ երկխոսությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ իսպանացի մեր գործընկերներին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման հաջող կազմակերպման կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նրանց՝ որպես ընդունող երկիր Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը նպաստելու մտադրության համար»,-նշել է Ալիևի օգնականը։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Միշել. Ես հստակ ասել եմ Ալիևին, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից
- Արթուր Խաչատրյան. Ալիևի դեմարշը ցույց տվեց, որ Ադրբերջանը լրացուցիչ պայման է ներկայացրել Հայաստանին
- Փաշինյանն այսօր կմեկնի Իսպանիա
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան