Արցախից բռնի տեղահանված 6592 երեխա արդեն հաճախում է դպրոց
Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 անձ Հայաստանում է։ Վերջին ժամերին այս թիվը չի փոխվել։ Հաշվառվել և նույնականացվել է 98 հազար անձ։ Ասուլիսում տվյալները ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Դպրոցահասակ երեխաների թիվն ավելի քան 21 հազար է, նրանցից 6592 աշակերտ արդեն հաճախում է տարբեր դպրոցներ.
Արագածոտնի մարզ՝ 329 աշակերտ
Արարատ` 1112
Արմավիր` 516
Գեղարքունիքի` 303
Լոռի` 352
Կոտայք` 1118
Շիրակ՝ 237
Սյունիք` 237
Վայոց Ձոր` 117
Տավուշի մարզ` 170
Երևան՝ 2201։
Ն.Բաղդասարյանն ասաց, որ ԼՂ բռնի տեղահանված ուսուցիչների դեպքում գործում է նոր կարգ. ուսուցիչները կուղեգրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից և առանց մրցույթի կարող են համալրել թափուր տեղերը։
Ավագ բուժաշխատողների 273 թափուր աշխատատեղ կա, կրտսեր՝ 59։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի երկար սպասված որդին
- ՄԻՊ-ը և նրա ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ
- Արցախից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 հազար է
- Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը
- ԱԳՆ խոսնակ. Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից
- Իմ այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին․ Հեկտոր Հաջջար
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում
- ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
- Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան