Զելենսկին մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։ Նա պատմել է, թե ինչ են խոսել իրենք այսօր Իսպանիայում։
«Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ընթացքում ես և Նիկոլ Փաշինյանը քննարկեցինք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը։
Ուկրաինան հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ ու այնտեղ ապրող ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով։
Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,-գրել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ Զելենսկին ու Փաշինյանը գտնվում են Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը:
During our first-ever meeting, Armenian Prime Minister @NikolPashinyan and I focused on the security situation in the South Caucasus. Ukraine is interested in the region’s stability and friendly relations with its nations. We also discussed our bilateral cooperation and… pic.twitter.com/xtOB2XvXsl
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) October 5, 2023
Հարակից հրապարակումներ`
- Հաջիևը մանրամասնել է, թե Իսպանիայում ում չի ցանկացել տեսնել Ալիևը
- Համացանցում լուսանկարներ են տարածվում Փաշինյան-Զելենսկի զրույցից
- Փաշինյանն այսօր կմեկնի Իսպանիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան