Զատուլին. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների օրերը հաշվված են
ՌԴ խաղաղապահ զորախումբն այլևս որևէ մեկին չի պաշտպանում։ Այս մասին «Говорит Москва»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը հարված է հասցրել Ռուսաստանի դիրքերին։
«Սահակյանի, Ղուկասյանի կալանավորումը, որն իրականացվել է փաստացի խաղաղապահների աչքի առաջ, իմ կարծիքով, շատ լուրջ նախատինք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանություններին, այլ նաև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք այս տարածաշրջանում՝ խաղաղապահ առաքելության։ Որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են՝ ոչ ոք մեղավոր չէ Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար։ Սա, նրանց կարծիքով, կամավոր գործողություն է։ Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է՝ այս պահի դրությամբ նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։
Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետև ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա։ Այն չի վերահսկի ճանապարհային երթևեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ընդ որում` կարճ ժամանակում: Ահա թե ինչ եղավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց տարածաշրջանում մեր դիրքերին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- HRW. Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության մասին
- Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական անցակետում կալանավորելու մասին
- Ռուսաստանը երբեք չի համաձայնի ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերին. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան