Արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ՀՀ-ն հերթական 11 մլն եվրո աջակցությունը կստանա
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց մի համաձայնագիր, որով արդարադատության ոլորտի բարեփոխումների նպատակով ԵՄ-ից կստանա հերթական 11 մլն եվրո աջակցությունը:Որոշումը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նիստը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ-ի ու Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ»(այսուհետ՝ Գործողություն) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար:
«Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափանիշների ձեռքբերմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։ Գործողությունը, մասնավորապես, միտված է՝
1.արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով,
2.քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով,
3.հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին,
4.բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը կառավարության կողմից նախատեսված բարեփոխումներին հանրային աջակցության մոբիլիզացմանը,
5.միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը»,-ասվում է ուղեկցող փաստաթղթում:
Հարակից հրապարակումներ`
- Դատական համակարգում բարեփոխումները բավականին դանդաղ են ընթանում. դատավոր Գևորգ Գյոզալյան
- Դատական համակարգի մտահոգիչ զարգացումների վերաբերյալ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին
- Մենք պետք է գնանք այլ բանով զբաղվենք, եթե արդարադատությունը պետք է լինի պատրանքային. Փաստաբան Մարինե Ֆարմանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա