Արշակ Կարապետյան. Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ պաշտոնից ազատվել է Արցախ այցելելու համար։
Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է տեսաուղերձ՝ կապված Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյության սպառնալիքն ինձ ստիպում են հայտարարել քաղաքական պայքարի մեկնարկի մասին և կոչ անել Հայաստանի և սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել Հայաստանի ապագան փրկելու գաղափարի շուրջ։ Մեր կառավարությունը կազմված է դիլետանտների, վախկոտների խմբից»,-նշել է նա՝ առաջարկելով կառավարությանը հեռանալ։
Կարապետյանն ընդգծել է, որ թշնամին կանգ չի առնելու, մտադիր է մեզ ոչինչ չթողնել՝ նույնիսկ կյանք։
Նա նաևհայտարարել է նաև․ «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարը, վախենալով իր աթոռից, է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիվ հայ ժողովրդի զավակ Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։
Նախկին նախարարը նշել է, որ ստեղծում է քաղաքական շարժում, իր մտադրությունների լրջությունը դեռ կտեսնեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան