Բորել. Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար Գրանադա ժամանած ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ «ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան, Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»։
«Հետևաբար, մենք այստեղ չենք կարող խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները», - ասել է Բորելը:
Նրա խոսքով, ԵՄ-ն դատապարտում է «ռազմական ուժի գործողությունները՝ հակամարտությունները լուծելու համար»։
«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու նպատակով», - եզրափակել է Բորելը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
- Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը ․ ԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան