Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
Ադրբեջանական ուժային կառույցները հրապարակել են տեսանյութ, թե ինչպես են ոստիկանություն բերում ու հարցաքննում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Նրանց երեքի ձեռքերին էլ ձեռնաշղթաներ կան։
Ավելի վաղ Ադրբեջանը հրապարակել էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման կադրեր։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն 4 ամսով կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին: Երեքն էլ ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը գերեվարել և ձերբակալել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում
- Կադրեր` Արայիկ Հարությունյանի ձերբակալումից և հարցաքննությունից
- Արշակ Կարապետյան. Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան