Հունաստանի վարչապետը Փաշինյանի հետ քննարկում է ունեցել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հինգշաբթի օրը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը հայտնել է Հունաստանի լիակատար աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին և հաստատել Հունաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում»,-հայտնում է մամուլի ծառայությունը։
Չորեքշաբթի օրը Հունաստանի ԱԳ նախարար Գիորգոս Գերապետիտիսը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում հայտնել էր Հունաստանի անհանգստությունը Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի կապակցությամբ և ասել, որ Հունաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել ԵՄ-ի միջոցով և խոստացել աջակցել Հայաստանին միջազգային ֆորումներում խնդրի անհապաղ լուծման համար և պատրաստակամություն է հայտնել օգնել փախստականներին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի,Մակրոնի, Շոլցի ևՄիշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
- Եվրախորհրդի ղեկավարը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսել՝ հանդիպման
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան