«Հրապարակ». Մեկը մյուսից իշխնամետ թեկնածուներ՝ Վճռաբեկ դատավորի թափուր տեղի համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ։ Մեկը լոռեցի փաստաբան Կարեն Թումանյանն է, ով 2002-ից առայսօր «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետն է, 2016-ից՝ «Ազատ Եվրոպա /«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյի իրավախորհրդատուն, 2020-ից՝ Հ 1-ի խորհրդատուն։
Դեռ անցած տարի նա առաջադրվել էր Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի դատավորի տեղի համար, սակայն ԱԺ-ում այնպիսի ընդգծված ելույթ ունեցավ՝ հօգուտ հեղափոխական իշխանությունների, որ անգամ ՔՊ-ում համարեցին, որ նրա ընտրությունը կլինի խայտառակություն, ու տապալեցին։
Մյուս թեկնածուն 2022-ից ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն է՝ 44-օրյա պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի մայրը, որը վարչապետի կնոջ հետ է մտերիմ: Երրորդը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։