«Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Հռոմի ստատուտի քվեարկությանը չմասնակցած ՔՊ 11 պատգամավորին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ՔՊ այն 11 պատգամավորներին, որոնք նախօրեին չեն մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը: Թե ինչ պատժի մասին է խոսքը, մեր աղբյուրները չգիտեն՝ վստահեցում են, որ Փաշինյանը դրա բոլոր ձևերին լավ է տիրապետում։
Բանն այն է, որ խորհրդարանական աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ ՔՊ ֆրակցիայի նիստում հատուկ հրահանգվել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելը քաղաքական որոշում է, և այն պետք է անեն մեկ մարդու պես: Անգամ քննարկում է ծավալվել, որ հնարավոր է՝ որոշ պատգամավորներ այդ օրը «հիվանդանան» և նիստին չգան, սակայն եկել են մոտավորապես հետևյալ «իտոգին», որ եթե մահամերձ չեն, ապա պարտավոր են ներկայանալ։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից հետո հերթով բացատրություններ է պահանջել, ՔՊ-ականների բնորոշմամբ՝ «դասալիք» պատգամավորներից: Թե ով ինչու չի եկել քվեարկության, բոլոր արդարացումները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, ով էլ առաջիկայում կորոշի՝ ում ինչպես պատժել։ ՔՊ-ում հատկապես տրամադրված են ճամբարափոխ Սերգեյ Բագրատյանի և Շիրակ Թորոսյանի դեմ, երեկվանից հումորներ են անում, թե ճամբարափոխները, հավանաբար, իշխանափոխության հոտ են առել` այլևս չեն կատարում հրահանգները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան