Հանրապետության խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են մշտադիտարկումներ. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՄՊՀ-ն մշտական կապի մեջ է հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ընդ որում՝ մեծաքանակ գնումների իրականացումը կարող է խնայողությունների հակառակ դրսևորումներ ունենալ. փչացման արդյունքում կորուստները կարող են առավել ծախսատար լինել։
Նշենք նաև, որ Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է կենտրոնացվածության բարձր մակարդակ ունեցող շուկաներում գների վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը․ մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին