Միրզոյանը Բորելի հետ քննարկել է նկրտումների զսպման հարցերը
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վերջինիս քաղաքական և հումանիտար բաղադրիչները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու փաստը և շարունակաբար ուժի կիրառման դիմելու գործելաոճը պետք է աներկաբորեն արժանանա միջազգային հստակ արձագանքի։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրադրությանը՝ վերահաստատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բորել. Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում
- Բորելն ասել է, որ տեղյակ չէ ԵՄ-ին Ուկրաինայի մասնակի անդամակցության մասին խոսակցություններից
- Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին