Ինչպես հասկանում եմ՝ Երևանում անգամ նրանց չեն ցանկանում տեսնել․ Պուտինը՝ ԼՂ ղեկավարների ձերբակալության մասին
Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա։Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ԼՂ ձերբակալված առաջնորդներին, որոնք գտնվում են Բաքվում։
«Մենք պարբերաբար կապի մեջ ենք Ալիևի հետ։ Նա վստահեցրել է, որ առհասարակ ԼՂ-ում կապահովի հայերի անվտանգությունը։ Բայց Լեռնային Ղարաբաղում հայ չի մնացել, բոլորը գնացել են։ Այնտեղ ոչ ոք չկա։ Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չեմ ուզում խորանալ մանրուքների մեջ, բայց ինչպես հասկանում եմ, Երևանում անգամ նրանց չեն ցանկանում տեսնել։ Ես խոսել եմ նախագահ Ալիևի հետ, կարծում եմ, որ նրանք մարդասիրական քայլ կանեն, հատկապես, երբ տարածքային խնդիր այլևս չկա», - ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին