ՌԴ-ն ու Իրանը բանակցություններ են վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ
Ռուսաստանն Իրանի հետ բանակցություններ է վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ, այդ թվում ՝ հանքավայրերի մշակման և գազի սվոպային մատակարարումների կիրառման համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների էներգետիկ համաժողովի շրջանակներում հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:
Նա նշել է, որ ռուսական ընկերությունները շարունակում են նավթի հինգ հանքավայրեր մշակել Իրանում: Բացի այդ, ըստ Շուլգինովի, երկրների միջև էլ ավելի մեծ համագործակցությանը կնպաստի «Հյուսիս-Հարավ» երկաթուղային մայրուղու զարգացումը։
Շուլգինովի խոսքով` երկրների միջև էլ ավելի մեծ համագործակցությանը կնպաստի Հյուսիս-Հարավ երկաթուղու զարգացմանը։
ՇՀԿ անդամներն են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Համաժողովի ընթացքում, նախատեսվում է դիտարկել նավթագազային արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, ատոմային էներգետիկայի, ածխի արդյունաբերությանը վերաբերող արդի հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան