Սիլիկյան թաղամասում քաղաքապետարանը ապամոնտաժում է շինություններ, բնակիչները դեմ են
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում գտնվող սեփական տների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքապետարանից ուղարկված մարդիկ քանդեն ավելի քան 20 կառույց։ Իրավիճակը լարվել է, նույնիսկ կարմիր բերետավորներ են ժամանել այդ տարածք։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:
Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա