Քերոբյանը չպատասխանեց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վրա Հռոմի ստատուտի ազդեցության մասին հարցին
«Մեքենաներն անցնում են՝ ոչ բոլորը, բայց նախորդ օրվա ընթացքում մի քանի տասնյակն անցել են՝ ալկոհոլային խմիչքով բեռնված»,-պատասխանելով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ կառավարության շենքի դիմաց հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը :
Նա ասաց, թե երբև է չի ասել, որ ՀՀ գործադիրը չգիտի Լարսում խոչընդոտների պատճառները:
«Բնականաբար մեր կառավարության և Էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի»,-հայտնեց Քերոբյանը և նշեց, որ որոշ ժամանակ առաջ գործընթաց էին սկսել, որպեսզի ՀՀ-ից արտահանվող խմիչքը լիներ բարձր որակի :
Պատասխանելով Լարսի անցակետում տարանցման խափանումների մեջ քաղաքական ենթատեքստ լինելու մասին հարցին՝ Քերոբյանն ասաց. «Ես չէի ասի որ քաղաքական ենթատեքստ կա, որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել և սպասում ենք դրանց լաբորատոր փորձաքննության արդյունքներին, այլ մեքենաներն անցնում են: Ես չէի ուռճացնի խնդիրը» :
Քերոբյանը չցանկացավ պատասխանել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վրա Հռոմի ստատուտի վավերացման ազդեցության մասին հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան դժվարացել է․ 90 բեռնատար կանգնած է Վերին Լարսում
- Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով
- Լարսը փակ է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին