Արցախից բռնի տեղահանվածներն անվճար կարող են օգտվել քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերից
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է, և Հայաստանում այդ ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։
ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները նույնպես կարող են օգտվել անվճար բժշկակն ծառայություններից։ Դրա համար նրանք պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման հաստատություն՝ պոլիկլինիկա, ամբուլատորիա, առողջության կենտրոն և գրանցվել։
«Ունենք քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր, ինչպես նաև հաստատված ախտորոշման առկայության դեպքում պետությունն ապահովում է չարորակ նորագոյացություն ունեցող հիվանդների բուժօգնությունը։ Անվճար է նաև ճառագայթային բուժումն այն բոլոր պացիենտների համար, որոնք ունեն ճառագայթային թերապիա անցնելու ցուցում»,- ասաց Քնար Ղոնյանը։
Նա նաև նշեց, որ չարորակ նորագոյության ախտորոշմամբ պացիենտների համար ապահովում են այն բոլոր դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնք, ըստ ցուցումների, նախատեսված է իրականացնել։
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարենակիցներին խնդրում եմ՝ օր առաջ դիմել առողջության առաջնային պահպանման հաստատություն, գրանցվել, իրազեկվել, թե ինչ արտոնություններ նրանք կարող են օգտվել»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան