Սյունիքում բռնի տեղահանված 5257 անձից 4000-ը գտնվում են վարձով բնակարաններում կամ գյուղերի սեփական տներում
«Սյունիքի մարզում այս պահին գտնում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 5257 անձ, որոնցից ավելի քան 4000-ը գտնվում են ոչ հյուրանոցային և հյուրատնայի պայմաններում, այլ գտնվում են վարձակալությամբ տրված բնակարաններում կամ տարբեր գյուղական վայրերում սեփական տներում»,-ասուլիսում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նա նշեց, որ շատ կարևոր է կարողանալ բոլոր ընտանիքների համար ստեղծել պայմաններ, որպեսզի կարողանան ոչ հյուրանոցային միջավայրում լինել, քանի որ հյուրանոցներում չեն կարող երկար ժամանակով մնալ։
«Այդ մասով քննարկումներ ենք ունեցել համայնքների ղեկավարների հետ, շատ մոտ ապագայում պետք է յուրաքանչյուր ընտանիքի համար գտնվի այն տարածքը, տունը, որտեղ կարող են միջնաժամկետ կտրվածքով բնակություն հաստատել»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Նա հայտնեց, որ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 237 աշակերտ ընդունվել է մարզի տարբեր դպրոցներ։ Մանկավարժական կոլեկտիվներն են համալրվում, բժշկական տարբեր կենտրոններ են դիմում մեր հայրենակցիները, նրանցից 9-ի գործերն աշխատանքի տեղավորման համար արդեն ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 անձ Հայաստանում է։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 6592 երեխա արդեն հաճախում է դպրոց
- Արցախից բռնի տեղահանվածներն անվճար կարող են օգտվել քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերից
- ՄԻՊ-ը և նրա ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ
- Արցախից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 հազար է
- Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին