
Ուկրաինայի կողմից կասետային զինամթերքով գնդակոծվել է Կուրսկի Ռիլսկ քաղաքը
Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինատեսակներից կրակել են Կուրսկի շրջանի Ռիլսկ քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով մի կին բեկորային վնասվածքներ է ստացել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Սահմանամերձ Ռիլսկ քաղաքը գնդակոծվել է կասետային զինատեսակներով, մի կին ստացել է միջին ծանրության բեկորային վնասվածքներ և տեղափոխվել Ռիլսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- տեղեկացրել է շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։
Նա նաև նշել է, որ վնասվել են քաղաքի տարբեր մասերում գտնվող տներ, տնտեսական շինություններ և ավտոմեքենաներ: Հայտնաբերվել է չպայթած զինամթերք և այժմ աշխատում են սակրավորները։
Նրա խոսքով՝ շրջում են տնետուն և վստահեցրել է, որ բոլորին աջակցություն կցուցաբերեն վնասված գույքը վերանորոգելու համար: