Կառավարությունը սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ի համար սիգի որսի ևս 300 տոննա չափաքանակ է սահմանել
Գործադիրի այսօրվա նիստում ընդունված չզեկուցվող նախագծերից մեկով կկանոնակարգվի Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։
Որոշմամբ, սահմանվել է աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ։
Որոշումը կայացվել է ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ըստ որի Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և առաջարկվել է որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Արդյունքում՝ որոշման ընդունմամբ, կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
Հարակից հրապարակումներ`
- Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
- Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով
- Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը