ԱՄՆ-ում մահացած են գտել բռնաբարության մեջ մեղադրվող գինեկոլոգին, որին սպառնում էր մինչև 64 տարվա ազատազրկում
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի նախկին գինեկոլոգ Ջորջ Թինդալին, որին սպառնում էր մինչև 64 տարվա ազատազրկում սեռական բռնության բազմաթիվ դեպքերի մեղադրանքով, մահացած են գտել նրա տանը՝ նոր դատաքննության ամսաթիվը նշանակելուց առաջ, հաղորդում է Associated Press գործակալությունը։
2021 թվականին Հարավային Կալիֆորնիայի համալսարանը գրեթե 1,1 միլիարդ դոլար փոխհատուցում է վճարել Թինդալի կողմից սեռական բռնության զոհերին։ Փոխհատուցման գումարը ամենամեծն է ԱՄՆ բարձրագույն կրթության պատմության մեջ։ Համեմատության համար նշվում է, որ Միչիգանի համալսարանի կողմից ԱՄՆ մարմնամարզության թիմի նախկին բժիշկ Լարի Նասարի շուրջ ծագած սկանդալի լուծումն արժեցել է 500 միլիոն դոլար:
Ամերիկացի գինեկոլոգը մեղադրվում է հարյուրավոր կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ։ Նա իր հանցագործությունները կատարել է տասնամյակներ շարունակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին